Սպասվում են տեղումներ, մինչև 9 աստիճանով կցրտի (PAN.am)

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-3-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 1-3- ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-23 մ/վ արագությամբ։

Երևանում սեպտեմբերի 29-30-ին և հոկտեմբերի 1-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպների ժամանակ քամին ուժգնանալու է՝ հասնելով 17-20 մ/վ արագության։ Սեպտեմբերի 29-ին ցերեկային ժամերին կգրանցվի +22․․․+24 աստիճան, սեպտեմբերի 30-ին՝ +23․․․+25 աստիճան:

Leave a comment