Հութիները հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցում ակտիվ նավարկության մասին

Բաժանորդագրվել

Նշվում է, որ առավել ինտենսիվ շարժ գրանցվել է սեպտեմբերի 25-ին, երբ նեղուցը հատել է 50 նավ:

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Բաբ էլ-Մանդեբի նեղուցում նավարկությունը շարունակում է ակտիվ մնալ, հինգ օրվա ընթացքում այնտեղով անցել է 198 նավ: Այս մասին հայտնել է Հյուսիսային Եմենի (հութիների) կառավարության տրանսպորտի նախարարությունը։

Հաղորդվում է, որ առավել ինտենսիվ շարժ արձանագրվել է սեպտեմբերի 25-ին, երբ նեղուցը հատել է 50 նավ:

«Բաբ էլ-Մանդեբի նեղուցում նավարկությունն անվտանգ է բոլոր միջազգային նավերի համար։ Սահմանափակումները վերաբերում են միայն Սաուդյան Արաբիայի նավերին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հութիները հայտնել էին, որ սեպտեմբերի 10-21-ն ընկած ժամանակահատվածում Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքի քաղաքների գրավումից հետո այդ ջրային ուղին հատել է 408 նավ:

Հուլիսին հութիները հայտարարել էին Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին՝ ի պատասխան Եմենի կառավարամետ զորքերին ցուցաբերած օդային աջակցության, ինչը հանգեցրել էր կողմերի միջև հակամարտության կտրուկ սրմանը:

Leave a comment