«Սա պատիժ է, դուք կարող եք արդարադատություն կոչել, բայց ես էստեղ արդարադատություն չեմ տեսել»,- «Սրբազան պայքարի» գործով դատին իր վերաբերյալ որոշումից հետո, դիմելով դատարանին, ասաց Վահագն Չախալյանը։
«Երբ մարդը 1 ամիս ա ձերբակալված, մի բան ա ֆինանսական պրոբլեմներ լուծելը, երբ արդեն 5-8 ամիս ա, ուրիշ բան է։ Կինս հազիվ հասցնում է երեխեքին դպրոց տանել-բերել, չի էլ հասցնում շատ անգամ, աշխատելու մասին էլ չեմ էլ խոսում։ Հարցն արդեն ես չեմ, Աստված վկա, պետք լինի 4 ամիս էլ, 17 ամիս էլ կնստեմ, հարցն իմ երեխեքին անտուն թողնել-չթողնելն է։ Ես Վրաստանում մի անգամ տուն կորցրել եմ, բայց Հայաստանում տուն կորցնողը չեմ»,- նշել է նա:
Դատարանը պաշտպանի ներկայացրած միջնորդությունը քննության առարկա չի դարձրել և Վահագն Չախալյանի խափանման միջոցը չի փոխվեց:
Պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել, ըստ որի՝ ընտանիքը սոցիալական ծանր վիճակում է հայտնվել միակ կերակրողի՝ ազատազրկված լինելու պատճառով։