Տիգրան Խաչատրյանն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են ֆիսկալ պլանավորման կարողությունների զարգացումը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են Կառավարությունից:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը մանրամասն անդրադարձ է կատարել մակրոտնտեսական զարգացումներին և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններին: Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են ֆիսկալ պլանավորման կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցության շարունակականությունը, ինչպես նաև մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բարեփոխումների շրջանակի վերաբերյալ։

Leave a comment