Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբոր և եղբորորդու՝ Համբարձում և Գևորգ Ներսիսյանների վերաբերյալ գործը քննող դատավոր Գևորգ Մանուկյանը կանգնելու է Բարձրագույն դատական խորհրդի առջև, հայտնում է «Փաստինֆոն»:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ՀՀ արդադարադության նախարարի կողմից։ ԱՆ-ն դեպտեմբերի 10-ին արդեն ԲԴԽ է ներկայացրել միջնորդությունը՝ Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթրակելու վերաբերյալ: Թե ինչ ենթադրյալ խախտում է վերագրվում Մանուկյանին և ինչ գործով՝ դեռևս պաշտոնապես հայտնի չէ։
ԲԴԽ-ում նիստի օր է նշանակվել հոկտեմբերի 12-ը՝ ժամը 14։00-ին։
Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանը և նրա որդի Համբարձում Ներսիսյանը ձերբակալվել էին 2025 թվականի նոյեմբերի 2-ին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու համար։ Նոյեմբերի 3-ին Գևորգ և Համբարձում Ներսիսյանները կալանավորվել են, իսկ նոյեմբերի 29-ին նրանց կալանքի ժամկետը երկարաձգվել է երեք ամսով։
2026 թվականի փետրվարի 17-ին դատարանը բավարարել է կալանքն այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը։ Նրանց նկատմամբ կիրառվել են երեք ամիս ժամկետով տնային կալանք, 1 միլիոն դրամի չափով գրավ և բացակայելու արգելք։ Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մայիսի 7-ին ազատվել են տնային կալանքից։