Համաշխարհային կարգը վերստին վերակառուցման կարիք ունի․ ՄԹ ԱԳ նախարար

Մեծ Բրիտանիան թույլ չի տա ոչնչացնել «երկու պետություն» սկզբունքի վրա հիմնված լուծումը, հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդը՝ անդրադառնալով Պաղեստինի խնդրին։

– Ցանկանում եմ դիմել այս երկրում և դրա սահմաններից դուրս ապրող միլիոնավոր մարդկանց, ովքեր խորապես հուզվել և վրդովվել են պաղեստինցի ժողովրդի ծանր վիճակից. մենք լսում ենք ձեզ։ Դուք ճիշտ էիք։

– Ժամանակն է կրկին անցնել գործի, քանի որ համաշխարհային կարգը վերստին վերակառուցման կարիք ունի։

– Մենք պետք է ազնվորեն նայենք այն աշխարհին, որի առջև կանգնած ենք։ Պատերազմը վերադարձել է Եվրոպա։

– Մենք միշտ, անխտիր հակազդելու ենք Ռուսաստանի կողմից եկող սպառնալիքներին՝ որտեղ էլ որ դրանք ծագեն։

– Մենք աջակցելու ենք Ուկրաինայի ժողովրդին մինչև նրանց հաղթանակը։

– Հոլոքոստը վերապրածների պարագայում կիրառվում է «վերապրածի մեղքի զգացում» (survivor’s guilt) տերմինը։ Կարծում եմ՝ ծնողներս այլ բան են զգացել՝ «վերապրածի պատասխանատվություն»։

– Վերապրածների պատասխանատվությունն է՝ ապագա սերունդներին փոխանցել հետևյալ ուղերձը. մենք այստեղ ենք՝ ավելի լավ աշխարհ թողնելու, քան այն, որը գտել ենք։ Երբեք չշրջել հայացքը։ Երբեք անտարբեր չմնալ ճնշման և անարդարության հանդեպ։

– Ինչ վերաբերում է «երկու պետություն» սկզբունքի վրա հիմնված լուծումը ոչնչացնելու փորձերին՝ այս կուսակցությունը, այս շարժումը և այս կառավարությունը հայտարարում են. մենք թույլ չենք տա, որ դուք հաջողության հասնեք։

– Մեր տարաձայնությունը ոչ թե Իսրայելի ժողովրդի, այլ նրա կառավարության գործողությունների հետ է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իսրայելը ապաստան և պաշտպանություն տվեց տատիկիս։

– Եվ բրիտանացի ժողովրդի ու Իսրայելում ու Պաղեստինում խաղաղության ձգտողների միջև համերաշխության կապերն այնքան ամուր են, որ դրանք անհնար է խզել։

Leave a comment