Բերդ համայնքին վերադարձվել է 5.9 հա մակերեսով 3 հողամաս (PAN.am)

Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Նավուր գյուղում գտնվող 5.9 հեկտար ընդհանուր մակերեսով երեք հողատարածքի նկատմամբ։

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 27-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ՍՊ ընկերության, երրորդ անձ՝ ՓԲ ընկերության։ Դատախազությունը պահանջել է հարկադիր դադարեցնել 5.9 հեկտար ընդհանուր մակերեսով երեք հողամասերի նկատմամբ 2025 թվականին կատարված սեփականության իրավունքի գրանցումը։

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 31-ի վճռով հաստատել է Գլխավոր դատախազության, ՍՊ ընկերության և ՓԲ ընկերության միջև կնքված հաշտության համաձայնությունը։

Օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա 2026 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Նավուր գյուղում գտնվող նշված երեք հողատարածքների նկատմամբ։ Հողամասերի ընդհանուր մակերեսը 5.9 հեկտար է, իսկ դրանց կադաստրային ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիոն 580 հազար դրամ։

Leave a comment