Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվող World Challenge Cup մրցաշարում։
Մանուկյանը նժույգթափերի վարժության եզրափակիչում վաստակել է 15.200 միավոր և առաջին հորիզոնականն է զբաղեցրել։ Հայ մարզիկի վարժության բարդությունը գնահատվել է 5.900, իսկ կատարումը՝ 9.300 միավոր, հայտնում է Panorama.am-ը:
Երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Իտալիան ներկայացնող Ջիովանի Տարգետան՝ վաստակելով 15.000 միավոր, իսկ երրորդ տեղում է հայտնվել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բրենդոն Դանգը՝ 14.700 միավոր արդյունքով։
Արթուր Ավետիսյանն արծաթե մեդալ է նվաճել օղակների վարժությունում: