Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքակաները հաղթեցին վերջին տուրում

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայում սեպտեմբերի 27-ին անցկացվում են վերջին՝ 11-րդ տուրի պարտիաները։

Հայաստանի հավաքականը մրցում է Խորվաթիայի հավաքականի հետ և երեք պարտիաների ավարտից հետո հաղթում է 2.5.0.5 հաշվով։ Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը, հաղթել են, Գաբրիել Սարգսյանը  ոչ-ոքի է խաղացել, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանի պարտիան դեռ չի ավարտել։

Հայաստանի հավաքականը 11 տուրերում տարավ 7 հաղթանակ, գրանցեց 3 ոչ-ոքի, կրեց 1 պարտություն և ունի 17 թիմային միավոր։

Կանանց Հայաստանի հավաքականը 2.5:0.5 հաշվով հաղթում է Ուզբեկստանի թիմին։ Պարտիաներ կանցկացնեն Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը հասել են հաղթանակի, Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Էլինա Դանիելյանի մասնակցությամբ պարտիան դեռ ընթացքի մեջ է։

11 տուրերում կանանց Հայաստանի հավաքականը տարել է 8 հաղթանակ, կրել 2 պարտություն, գրանցել 1 ոչ-ոքի և հավաքեց 17 միավոր։

Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը հայտնի կդառնան 11-րդ տուրի բոլոր մրցամարտերի ավարտից հետո։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment