ՌԴ ԶՈւ-ն խոցել է Կիևում ինտերնետ կապի ընկերությունը, ՌԾՈՒ շտաբը՝ «Կիլիա» նավահանգստում

Բաժանորդագրվել

ՌԴ ԶՈւ-ն շարունակել է հարվածներ հասցնել լոգիստիկ կենտրոններին և նավահանգստային ենթակառուցվածքներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի ԶՈւ կողմից։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը Կիևում գիշերային հարվածների ժամանակ խոցել են Ուկրաինայի զինված ուժերի համար աշխատող «Վոդաֆոն» ընկերության տվյալների մշակման կենտրոնը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

Բացի այդ, խոցվել է Նիկոլաևի անօդաչու թռչող սարքերի և բաղադրիչների երկու պահեստ։

ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել նաև Օդեսայի մարզում «Դրոն կալինշ» անօդաչու թռչող սարքերի տեղակայման լոգիստիկ կենտրոնին, Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբին, բազավորման սահմանային կետին, ինչպես նաև Կիլիա նավահանգստում ռազմական գույքով չորս պահեստարանների:

Օդեսայի նավահանգստում խոցվել է ռազմական գույք և երկակի նշանակության բեռներ տեղափոխող բեռնանավը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment