Այս օրը մեզ կրկին հիշեցնում է, որ պետության անվտանգությունը չի կարող փոխարինվել քաղաքական հայտարարություններով. «Ուժեղ Հայաստան»

Սեպտեմբերի 27-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր օրերից մեկն է։

2020 թվականի այս օրը սկսվեց լայնամասշտաբ պատերազմ, որի հետևանքները ծանր էին Հայաստանի և Արցախի համար։

Այս օրը մեզ կրկին հիշեցնում է, որ պետության անվտանգությունը չի կարող փոխարինվել քաղաքական հայտարարություններով, իսկ խաղաղությունը՝ պարտության և մշտական զիջումների հաշվին։

Խաղաղությունը պետք է լինի անվտանգ, կայուն և ինքնիշխան պետության արդյունք։

«Ուժեղ Հայաստան»-ը հանդես է գալիս խաղաղության օրակարգով՝ առանց զիջումների և պարտադրված նախապայմանների։

Հայաստանի գլխավոր երաշխավորը պետք է լինի հենց Հայաստանը՝ ուժեղ բանակով, զարգացած տնտեսությամբ, գիտությամբ, արդյունավետ դիվանագիտությամբ և ազգային միասնականությամբ։

Խաղաղություն՝ առանց զիջումների։
Խաղաղություն՝ առանց նախապայմանների։

«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment