Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Քաղաքականություն

26.09.2026 | 19:57

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի և միջզգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆիլիպինների արտաքին գործերի քարտուղար Թերեզա Լազարոյի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

«Այս համատեքստում ընդգծվել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացման պայմաններում աշխարհագրական հեռավորությունը պակաս ազդեցություն ունի համագործակցության զարգացման հեռանկարների վրա և առկա են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել երկկողմ բարձրաստիճան մակարդակի փոխայցելությունները:

Արարատ Միրզոյանը և Թերեզա Լազարոն մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերի շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Երևանում հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment