«Օշականցի Գևորիկը» 2 ամսով կալանավորվել է

Բաժանորդագրվել

Կալանքի միջնորդության քննությունը մակագրված է եղել դատավոր Մասիս Մելքոնյանին։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Օրենքով գող» «Օշականցի Գևորիկը»` Գևորգ Մելիքյանը, 2 ամսով կալանավորվել է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին քրեական դատարանից։

Կալանքի որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել՝ Գևորգ Մելիքյանին («Օշականցի Գևորիկ») և Անդրանիկ Սողոյանին («Զապ»):

Ըստ ոստիկանության` Գյումրիում հաշվառված 58-ամյա «օրենքով գողը», տեղեկանալով դստեր և նախկին փեսայի միջև վիճաբանության մասին, դիմել է Օշականում բնակվող մեկ այլ «օրենքով գողի»՝ նախկին փեսային պատժելու համար։ Դրան հաջորդել են երկու խմբերի միջև բախումներ։

Անդրանիկ Սողոյանը նույնպես կալանավորվել է 2 ամսով։

Leave a comment