Բաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան



Քաղաքականություն





Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսում է «դե ֆակտո խաղաղության» մասին, բայց նույն ելույթում առաջ է մղում Ադրբեջանի համար կարևոր պահանջներն ու ձևակերպումները՝ Հայաստանի տարածքով «անխոչընդոտ» կապ, TRIPP-ը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում, և ադրբեջանցիների «վերադարձի իրավունքի» մասին թեզը։

 

Սա պետք է լինի Հայաստանի համար ազդանշան, որ Նիկոլը ու Ալիևը «բանակցում» են ընդդեմ Հայաստանի։

 

Հայաստանը չի կարող միայն արձագանքել Բաքվի ձևակերպումներին։ Հայաստանը պետք է իր օրակարգը դնի բանակցությունների սեղանին, ինչը ցավոք սրտի մոլորվել է ու դարձել մանրադրամ։

 

Հայաստանի օրակարգը պետք է հստակ լինի՝ ինքնիշխանություն՝ առանց բացառությունների, տարածքային ամբողջականություն՝ առանց երկիմաստությունների,

սահմանների անձեռնմխելիություն՝ առանց վերապահումների, փոխադարձություն՝ յուրաքանչյուր պայմանավորվածության հիմքում,

և անվտանգություն՝ ոչ թե հայտարարություններով, այլ իրական կարողություններով։

Եթե Բաքուն միջազգային հարթակներում ներկայացնում է, թե ինչպիսին պետք է լինի տարածաշրջանի ապագան, ապա Հայաստանի իշխանությունը պարտավոր է նույն հարթակներում հստակ ասել՝ որտեղ են Հայաստանի կարմիր գծերը։

 

Խաղաղությունը չի կարող նշանակել, որ մի կողմը պահանջներ է ձևակերպում, իսկ մյուսը միայն իրականացմում դրանք։

Ուժեղ Հայաստանը պետք է լինի ոչ թե Բաքվի օրակարգի մեկնաբանը, այլ իր օրակարգի հեղինակը։



Leave a comment