Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ–ոքի ավարտեց Հունաստանի հետ հանդիպումը

Բաժանորդագրվել

10 խաղափուլից հետո Հայաստանի կանանց հավաքականը 20 հնարավորից ունի 15 թիմային միավոր:

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 10-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց Հունաստանի հավաքականի հետ հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«Հաղթանակ են տարել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը»,– ասված է հաղորդագրությունում։

10 խաղափուլից հետո Հայաստանի կանանց հավաքականը 20 հնարավորից ունի 15 թիմային միավոր (7 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն)։

Նշենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը 10-րդ խաղափուլում մրցում է Ուզբեկստանի հետ։ Հանդիպման արդյունքը դեռ հայտնի չէ։

Leave a comment