ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում

2026 թվականի սեպտեմբերի 27-ին կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման աշխատանքների շրջանակում՝ ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները քաղաքացիներին ծառայություններ կմատուցեն՝

– Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,

– Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,

– Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։

Շրջիկ սպասարկման գրասենյակներում կիրականացվեն ընտրացուցակների ճշգրտմանն առնչվող անհրաժեշտ գործառույթները։

Ծառայությունները կմատուցվեն ընտրությունների մեկնարկից մինչև ավարտ՝ ժամը 08։00-ից մինչև 20։00-ն։

Leave a comment