Արարատ Միրզոյանն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ։

Նախարարները քննարկել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր: Այս մասին հայտնում է ԱԳՄԱՆ-ը։

«Կարևորվել է բարձր տեխնոլոգիաների և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը: Արձանագրվել է զբոսաշրջության ոլորտում գրանցված աճող դինամիկան, ինչին նպաստում է նաև ռեզիդենտ դեսպանությունների հիմնումը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Leave a comment