Հակոբ Բադալյան․ Փաշինյանի ելույթի մի դրվագ է հատկանշական – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

«ՄԱԿ ԳԱ շրջանակում Նիկոլ Փաշինյանի ելույթին, ըստ էության, չկար հատուկ անդրադարձի արժանի բովանդակություն։ Փաշինյանն ընդամենը բարձրաձայնում էր այն, ինչ ասում է վերջին տարիներին։ Հայտնում էր իր դերը շարունակելու, իր ֆունկցիան իրականացնելու պատրաստակամություն»։ Այս մասին գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Ըստ նրա, ելույթի մի դրվագ է հատկանշական։

«Նա մի մեծ բաժին էր նվիրել օգոստոսի 8–ի թեմայով Թրամփի հասցեին «անխնա» ռեվերանսի համար։ Հետո Նիկոլ Փաշինյանը խոսում էր ընտրությունից՝ խորհրդարանի, ու ասում, որ այն անցել է արտաքին մեծ ներգործության մարտահրավերների պայմաններում, որոնք սակայն Հայաստանի պետական ինստիտուտները՝ Փաշինյանի խոսքով, հաղթահարել են։

Ահա այստեղ է ուշադրության արժանին, որ կար առիթը, բայց նա այդ առիթը չօգտագործեց Եվրամիությանը ռեվերանս անելու համար, Եվրամիությանն էլ մի փոքր «գովելու» համար, որ «օգնել» են և «օգնում» են Հայաստանին՝ արտաքին «հիբրիդային հարձակումների» դեմ, ինչպես իրենք են ասում։ Չէ՞ որ ԵՄ–ն այդ նպատակով հատկացրել էր փող և մասագետներ, ու նաև՝ կայացրել է երկամյա առաքելություն գործուղելու որոշում։

Բայց, Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ ԳԱ ամբիոնին չօգտագործեց ԵՄ այդ դերը ընդգծելու և ռեվերանս անելու առիթը։ Իսկ դա, ըստ իս, հետաքրքիր է։ Փաշինյանն ըստ երևույթին մտածել է, որ Նյու Յորքում՝ ամերիկյան գետնի վրա Եվրամիությանը գովաբանելը կարող է խիստ տհաճությամբ ընդունել Թրամփը»,-նշում է քաղաքական վերլուծաբանը։

Panorama.am

Leave a comment