https://arm.sputniknews.ru/20260926/nakhkin-inzhenery-shirakum-meghuner-e-pahum-ev-patrastvum-e-meghry-vatsharel-fransiajum-106839085.html
Նախկին ինժեները Շիրակում մեղուներ է պահում և պատրաստվում է մեղրը վաճառել Ֆրանսիայում
Նախկին ինժեները Շիրակում մեղուներ է պահում և պատրաստվում է մեղրը վաճառել Ֆրանսիայում
Sputnik Արմենիա
Գնորդի հետ արդեն պայմանավորվածություն կա, ուստի Էդգար Ավալյանը պատրաստել է ֆրանսերեն գրություններով տարաներ, իսկ այժմ պատրաստվում է ԵՄ որակի հավաստագիր ստանալ: 26.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-26T14:35+0400
2026-09-26T14:35+0400
2026-09-26T14:35+0400
մեղու
մեղվաբույծ
մեղվապահ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0c/106773378_0:0:2736:1540_1920x0_80_0_0_28334a1d02a685394bc5209434e0b24e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Մասնագիտությամբ ինժեներ Էդգար Ավալյանը յուրացրել է մեղվաբույծի մասնագիտությունը, իսկ վերջերս պայմանավորվել է Ֆրանսիայի ուղղությամբ մատակարարումների մասին:Էդգարն ավարտել է Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանը՝ ստանալով ինժեներ-ռադիոէլեկտրիկի մասնագիտություն։ Մի քանի տարի առաջ նա ինքնուրույն յուրացրել է նոր մասնագիտություն, և արդեն ունի ավելի քան 30 մեղվափեթակ, ինչպես նաև երկու աշխատող (սեզոնային աշխատանքի համար վարձում են ևս մի քանի ժամանակավոր աշխատողների)։ Մինչև վերջերս նա մեղրը վաճառում էր Հայաստանի համար ավանդական եղանակով՝ ծանոթների միջոցով։Արտահանման մասին պայմանավորվածությունը նրա համար խթան է բիզնեսը նոր մակարդակի հասցնելու համար։ Էդգարը պատվիրել է ֆրանսերենով գրված տարաներ և պիտակներ, սակայն մտադիր է արտադրանքը վաճառել նաև հայկական մանրածախ շուկայում։ Բացի այդ, նա սկսել է մեղրամոմից բուժիչ քսուք արտադրել։ Նրա ընկերությունն արդեն ստացել է հայկական որակի հավաստագրեր, իսկ հիմա պատրաստվում է եվրոպական հավաստագիր ստանալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0c/106773378_7:0:2736:2047_1920x0_80_0_0_4ba1e0dc52da510bfb5a3034c071debb.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մեղու, մեղվաբույծ, մեղվապահ
մեղու, մեղվաբույծ, մեղվապահ
Բաժանորդագրվել
Գնորդի հետ արդեն պայմանավորվածություն կա, ուստի Էդգար Ավալյանը պատրաստել է ֆրանսերեն գրություններով տարաներ, իսկ այժմ պատրաստվում է ԵՄ որակի հավաստագիր ստանալ:
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Մասնագիտությամբ ինժեներ Էդգար Ավալյանը յուրացրել է մեղվաբույծի մասնագիտությունը, իսկ վերջերս պայմանավորվել է Ֆրանսիայի ուղղությամբ մատակարարումների մասին:
«Մատակարարումները մենք դեռ չենք սկսել, բայց արդեն պայմանավորվել ենք ֆրանսիացի գնորդի հետ, ընդ որում՝ դա հայկական խանութ չէ», – պատմել է Էդգարը օրերս Երևանում կայացած «Armenia Expo 2026» ցուցահանդեսի ժամանակ Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Էդգարն ավարտել է Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանը՝ ստանալով ինժեներ-ռադիոէլեկտրիկի մասնագիտություն։ Մի քանի տարի առաջ նա ինքնուրույն յուրացրել է նոր մասնագիտություն, և արդեն ունի ավելի քան 30 մեղվափեթակ, ինչպես նաև երկու աշխատող (սեզոնային աշխատանքի համար վարձում են ևս մի քանի ժամանակավոր աշխատողների)։ Մինչև վերջերս նա մեղրը վաճառում էր Հայաստանի համար ավանդական եղանակով՝ ծանոթների միջոցով։
«Մեղուները ամռանը և աշնանը պահում ենք Շիրակի սարահարթում, երբեմն էլ տեղափոխում ենք Լոռու մարզ, որպեսզի լորենու մեղր ստանանք», – ասում է Ավալյանը:
Արտահանման մասին պայմանավորվածությունը նրա համար խթան է բիզնեսը նոր մակարդակի հասցնելու համար։ Էդգարը պատվիրել է ֆրանսերենով գրված տարաներ և պիտակներ, սակայն մտադիր է արտադրանքը վաճառել նաև հայկական մանրածախ շուկայում։ Բացի այդ, նա սկսել է մեղրամոմից բուժիչ քսուք արտադրել։ Նրա ընկերությունն արդեն ստացել է հայկական որակի հավաստագրեր, իսկ հիմա պատրաստվում է եվրոպական հավաստագիր ստանալ։