Իրանից Հայաստան թռիչքները շարունակվում են (PAN.am)

Իրանից դեպի Հայաստան չվերթները շարունակվում են: Այդ մասին ասել է Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանի տնօրեն Ռամին Ռաջաֆ Ազարը, հայտնում է Panorama.am-ը Irna լրատվական գործակալության վրա հղումով:

Իրանի օդային հաղորդակցությունը շարունակվում է նաև Չինաստանի, Ռուսաստանի, Հարավարևելյան Ասիայի և Թուրքիայի հետ:

Ավելի վաղ Իրանի քաղաքացիական ավիացիայի խոսնակը հայտարարել էր, որ տարբեր ուղղություններով չվերթները շարունակվում են, և խնդրել է չանհանգստանալ որոշ թռիչքների չեղարկման պատճառով։

«Զվարթնոց» օդանավակայանի կայքի համաձայն, սեպտեմբերի 26-ին նախատեսված է Թեհրան-Երևան և հակառակ ուղղությամբ չվերթի ժամի փոփոխություն նախատեսված չէ։

Մինչդեռ որոշ երկրներ, այդ թվում ԱՄԷ-ն դադարեցրել է դեպի Իրան և հակառակ ուղղությամբ իրականացվող թռիչքները։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 22-ից Ադրբեջանը արգելք է սահմանել Իրանի ավիաընկերությունների թիչքների համար՝ ԱՄՆ նոր պատժամիջոցների պատճառով:

Leave a comment