Վճարովի բովանդակություն
Երեք օր շարունակ՝ սեպտեմբերի 25-27-ը, Armenian Auto Show էքսպոն միավորել է ավտոսիրողների, ավտոմոբիլային ոլորտի ընկերությունների ու պաշտոնական ներկայացուցիչների։
ABC Motors ընկերությունը, որը Changan ավտոմոբիլային բրենդի պաշտոնական ներկայացուցիչն ու ներկրողն է Հայաստանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող էքսպոյին ներկայացնում է Changan բրենդի Nevo և Deepal ենթաբրենդներով, որոնք այս տարի հասցրել են դառնալ ամենապոպուլյար մոդելները։ ՀՀ Մաքսային ծառայության այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ Nevo-ի և Deepal-ի մոդելները շուկայում բացարձակ առաջատար են՝ կազմելով ավտոմեքենաների ընդհանուր ներմուծման շուրջ 30 տոկոսը։
«Ամենաառանձնահատուկ առաջարկը մեր Deepal շարքն է, որը Հայաստանում այս պահին ամենապահանջվածն է, քանի որ ունի 2 տարբերակ. և՛ հաջորդական հիբրիդ․ էն հաճախորդները, ովքեր ցանկանում են, որպեսզի միայն մեկ վառելիքով չլինի կամ բենզինով կամ էլեկտրական, այդ երկու վառելիքն էլ լինի, կարողանում են հենց մեզ մոտ ընտրել, գին-որակ հարաբերակցությամբ ամենամատչելի լուծումներից մեկը»,-Factor TV-ի հետ զրույցում նշում է ABC Motors ընկերության հիմնադիր տնօրեն Վահագն Նազարյանը։
Changan-ը չինական շուկայի ամենահին բրենդներից է, որը սկսել է գործել 1862 թվականից։ ABC Motors-ը Changan-ի պաշտոնական ներկայացուցիչ դարձել է 2025 թվականին, հենց այդ ժամանակ էլ բացվել է առաջին ցուցասրահը։ Մեկ տարվա ընթացքում բրենդը հասցրել է բավական պոպուլյար դառնալ Հայաստանում։ Էքսպոյի շրջանակում ABC Motors-ը հանդես է գալիս հատուկ առաջարկներով և ակցիաներով։
ABC Motors ընկերությունը հիմնադրվել է 2023-ին, այն նպատակ ունի նպաստելու Հայաստանում էլեկտրական մեքենաների վաճառքին։ Վահագն Նազարյանը շեշտում է՝ դրանք մեծ դեր ունեն էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ ABC Motors-ի տնօրենը հենց տեղում հաճախորդների համար մի շարք հետաքրքիր առաջարկներ ունի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Բաբաջանյան