Սամվել Կարապետյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի և վերջին 4 տարում մշտապես չի բնակվել Հայաստանում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Medianews-ը գրում է․

Քիչ առաջ հայտարարվեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն՝ օլիգարխ Տաշիր Սամոն է։

Հիշեցնենք՝ օտար երկրի քաղաքացի հանդիսացող գործարարին և նրա եղբորորդուն, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 148-րդ և 48-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ կարող է դառնալ.

Յուրաքանչյուր ոք, ում քսանհինգ տարեկանը  լրացել է, վերջին չորս տարում հանդիսացել է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, վերջին չորս տարում մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, ունի ընտրական իրավունք և տիրապետում է հայերենին:

Սամվել Կարապետյանը հանդիսանում է նաև ՌԴ քաղաքացի և վերջին 4 տարում մշտապես չի բնակվել Հայաստանում։ Սրանք անհերքելի փաստեր են։ Հետևաբար՝ Սամվել Կարապետյանը չի կարող հավակնել Հայաստանի վարչապետի պաշտոնին, ընդ որում՝ ոչ միայն այդ պաշտոնին։

Իսկ թե ինչպիսի հեքիաթային ծրագրեր ու սցենարներ են գծել «ձևիստները» իրենց երևակայության մեջ՝ Սահմանադրությունը փոխելու կամ տապալելու մասով, արդեն էական չէ։ ՀՀ-ն ունի Սահմանադրություն, և հենց դա է այն հիմնասյունը, որի շուրջ կառուցված է մեր պետությունը։ Լինի դա օտարերկրյա գործարար, թե մեկ ուրիշը՝ ոչ ոք չի կարող տապալել Հայաստանի Սահմանադրությունը։

Leave a comment