https://arm.sputniknews.ru/20260926/chzhhn-ev-amnn-dem-en-mijazgajin-jrajin-ertughinervov-ancnelu-hamar-vtsharneri-gandzmany-107337981.html
ՉԺՀ–ն և ԱՄՆ–ն դեմ են միջազգային ջրային երթուղիներով անցնելու համար վճարների գանձմանը
ՉԺՀ–ն և ԱՄՆ–ն դեմ են միջազգային ջրային երթուղիներով անցնելու համար վճարների գանձմանը
Sputnik Արմենիա
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել էներգառեսուրսների համաշխարհային առևտրի առանցքային ուղիներից մեկը համարվող Հորմուզի նեղուցով նավարկության հետ կապված լուրջ… 26.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-26T13:49+0400
2026-09-26T13:49+0400
2026-09-26T13:50+0400
ամն
չինաստան
հորմուզի նեղուց
նավ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/1d/105204448_0:160:3072:1888_1920x0_80_0_0_02ca9e3a9262f7e23d0697daa9a5b642.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն և Չինաստանը դեմ են միջազգային ջրային երթուղիներով նավերի անցման համար վճարների գանձմանը: Նման համաձայնության են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքում։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը։Սի Ծինփինը պետական այցով ԱՄՆ-ում էր գտնվում սեպտեմբերի 23-25-ը Թրամփի հրավերով: Սա վերջին 10 տարում Չինաստանի նախագահի առաջին այցն է Սպիտակ տուն և նրա երկրորդ պետական այցը Միացյալ Նահանգներ:Պայմանավորվածությունը ձեռք է բերվել էներգառեսուրսների համաշխարհային առևտրի առանցքային ուղիներից մեկը համարվող Հորմուզի նեղուցով նավարկության հետ կապված լուրջ խնդիրների ֆոնին: Իրանի շուրջ հակամարտության պատճառով նեղուցով նավերի տեղաշարժը կտրուկ նվազել է։ Չինաստանն ավելի վաղ կոչ էր արել ապահովել միջազգային ջրային երթուղիներով նավարկության ազատություն և վերականգնել Հորմուզի նեղուցով նորմալ անցումը:Միջազգային ծովային իրավունքի նորմերի համաձայն՝ առափնյա պետությունները չեն կարող փակել միջազգային նավագնացության համար օգտագործվող նեղուցները։ Ապրիլին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում նշվել է նաև, որ միջազգային իրավունքը առանձին վճարի սահմանում չի նախատեսում միջազգային նեղուցներով անցման համար:Իրանն ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցի բացման յոթօրյա ծրագիրը. Արաղչի
ամն
չինաստան
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/1d/105204448_171:0:2902:2048_1920x0_80_0_0_74582810d0ac804c61def79a00ed9e01.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, չինաստան, հորմուզի նեղուց, նավ
ամն, չինաստան, հորմուզի նեղուց, նավ
13:49 26.09.2026 (Թարմացված է: 13:50 26.09.2026)
Բաժանորդագրվել
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել էներգառեսուրսների համաշխարհային առևտրի առանցքային ուղիներից մեկը համարվող Հորմուզի նեղուցով նավարկության հետ կապված լուրջ խնդիրների ֆոնին։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն և Չինաստանը դեմ են միջազգային ջրային երթուղիներով նավերի անցման համար վճարների գանձմանը: Նման համաձայնության են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքում։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը։
«Երկու առաջնորդները համաձայնության են եկել, որ ոչ մի երկիր կամ կազմակերպություն չպետք է վճար գանձի միջազգային ջրային երթուղիներով անցնելու համար», — ասվում է հայտարարության մեջ:
Սի Ծինփինը պետական այցով ԱՄՆ-ում էր գտնվում սեպտեմբերի 23-25-ը Թրամփի հրավերով: Սա վերջին 10 տարում Չինաստանի նախագահի առաջին այցն է Սպիտակ տուն և նրա երկրորդ պետական այցը Միացյալ Նահանգներ:
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել էներգառեսուրսների համաշխարհային առևտրի առանցքային ուղիներից մեկը համարվող Հորմուզի նեղուցով նավարկության հետ կապված լուրջ խնդիրների ֆոնին: Իրանի շուրջ հակամարտության պատճառով նեղուցով նավերի տեղաշարժը կտրուկ նվազել է։ Չինաստանն ավելի վաղ կոչ էր արել ապահովել միջազգային ջրային երթուղիներով նավարկության ազատություն և վերականգնել Հորմուզի նեղուցով նորմալ անցումը:
Միջազգային ծովային իրավունքի նորմերի համաձայն՝ առափնյա պետությունները չեն կարող փակել միջազգային նավագնացության համար օգտագործվող նեղուցները։ Ապրիլին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում նշվել է նաև, որ միջազգային իրավունքը առանձին վճարի սահմանում չի նախատեսում միջազգային նեղուցներով անցման համար: