ՉԺՀ–ն և ԱՄՆ–ն դեմ են միջազգային ջրային երթուղիներով անցնելու համար վճարների գանձմանը

Բաժանորդագրվել

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել էներգառեսուրսների համաշխարհային առևտրի առանցքային ուղիներից մեկը համարվող Հորմուզի նեղուցով նավարկության հետ կապված լուրջ խնդիրների ֆոնին։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն և Չինաստանը դեմ են միջազգային ջրային երթուղիներով նավերի անցման համար վճարների գանձմանը: Նման համաձայնության են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքում։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը։

«Երկու առաջնորդները համաձայնության են եկել, որ ոչ մի երկիր կամ կազմակերպություն չպետք է վճար գանձի միջազգային ջրային երթուղիներով անցնելու համար», — ասվում է հայտարարության մեջ:

Սի Ծինփինը պետական այցով ԱՄՆ-ում էր գտնվում սեպտեմբերի 23-25-ը Թրամփի հրավերով: Սա վերջին 10 տարում Չինաստանի նախագահի առաջին այցն է Սպիտակ տուն և նրա երկրորդ պետական այցը Միացյալ Նահանգներ:

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել էներգառեսուրսների համաշխարհային առևտրի առանցքային ուղիներից մեկը համարվող Հորմուզի նեղուցով նավարկության հետ կապված լուրջ խնդիրների ֆոնին: Իրանի շուրջ հակամարտության պատճառով նեղուցով նավերի տեղաշարժը կտրուկ նվազել է։ Չինաստանն ավելի վաղ կոչ էր արել ապահովել միջազգային ջրային երթուղիներով նավարկության ազատություն և վերականգնել Հորմուզի նեղուցով նորմալ անցումը:

Միջազգային ծովային իրավունքի նորմերի համաձայն՝ առափնյա պետությունները չեն կարող փակել միջազգային նավագնացության համար օգտագործվող նեղուցները։ Ապրիլին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում նշվել է նաև, որ միջազգային իրավունքը առանձին վճարի սահմանում չի նախատեսում միջազգային նեղուցներով անցման համար:

Իրանն ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցի բացման յոթօրյա ծրագիրը. Արաղչի

Leave a comment