Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի

Փետրվարի 12-ին Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Դ.Դաբաղյան) վերացրել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը և որպես այլընտրանքային միջոց է կիրառել տնային կալանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է հոկտեմբերի 16-ին։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեղադրանքով։

Նրա նկատմամբ մեղադրանքը ներկայացվել էր Արագածոտնի թեմի արդեն կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ քահանա) հայտարարության հիման վրա։

Սեպտեմբերի 16-ին Հանրային հեռուստատեսության եթերում Տեր Արամ քահանան հայտարարել էր, որ 2021-ին Հայ առաքելական եկեղեցու ներսում եղել է պարտադրանք՝ քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու համար։

The post Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի appeared first on CIVILNET.

Leave a comment