Դավիթ Թադևոսյանը Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Դավիթ Թադևոսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման կարևորությունը։

Ողջունելով դեսպանին՝ Դավիթ Թադևոսյանն անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին, իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին, ինչպես նաև համագործակցության հետագա հնարավորություններին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման, նորարարության, տիեզերական գործունեության, կապի և հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության ընթացիկ ուղղությունները և առաջիկա անելիքները։

Անդրադարձ է կատարվել նաև 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Երևանում կայացած Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ և ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment