Ցանկացած քֆուր շատ ավելի թույլ բան է, քան ձեզ ընտրելը․ Ալեքսանյանը՝ ՀՅԴ-ին (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արմեն Ռուստամյանն ասում է՝ ծանր հրետանին հանել եք Դաշնակցության դեմ: Ա՛յ պարոն Ռուստամյան ջան, Դաշնակցության դեմ ծանր հրետանի հանելու կարիք չկա, մի «ռագատկեն» ամբողջությամբ հերիք է: Դուք էլ էն հին, բարի, ուժեղ, մեծ կուսակցությունը չեք: Դուք արդեն մի կուսակցություն եք, որը պարզապես սարսափում է խոսքից: Այդ մասին Ազգային ժողովում Հակոբ Հակոբյանի՝ ՀՌՀ անդամի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Շատ վաղուց է եկել ժամանակը, որ Դաշնակցության կարգախոսը փոխվի, որովհետև Դաշնակցությունն անցած դարի վերջերից «Մահ կամ ազատություն» կարգախոսի հետ ոչ մի առերեսում չունի ու ոչ մի կապ չունի»,- ասաց Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a comment