Ռոբերտ Քոչարյանը պահվում է «ԿԳԲ–ի պադվալի» ամենամութ և ամենափոքր խցում. «Փաստ»

https://arm.sputniknews.ru/20260926/rvobert-qvocharjany-pahvum-e-kgbi-padvali-amenamut-ev-amenapvoqr-khcum-past-107332418.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/2037/62/20376210_0:0:1425:1068_1920x0_80_0_0_d54dfeb2251d38fb70d7e8a444e7eac2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռոբերտ քոչարյան, կալանք

հայաստան, ռոբերտ քոչարյան, կալանք

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահվում է «ԿԳԲ–ի պադվալի» ամենամութ և ամենափոքր խցում։ Այս մասին գրում է «Փաստ» թերթը։

Պարբերականը հիշեցնում է, որ Քոչարյանը երեկ դատական նիստին ներկայացավ բավականին բարձր տրամադրությամբ, իրեն բնորոշ ձիգ կեցվածքով, կարծես կալանավայրից եկած չլիներ, որտեղ պահվում է արդեն 1 ամիս, բայց թերթին հասած տեղեկությունների համաձայն` որքան էլ նախկին նախագահն իրեն ամուր է պահում, չի բողոքում, իրավիճակն այլ է։

«Ըստ նրա շրջապատի ներկայացուցիչների` առնվազն լուրջ խնդիր կա կալանքի պայմանների առումով: Ասում են՝ Քոչարյանի նախորդ 3 կալանքները ևս «խաղուպար» անվանելը դժվար կլիներ, սակայն այս անգամ այն դժվարությունները, որոնք կրում են նախագահն ու նրա որդին, առավել ջանասիրությամբ են կազմակերպվում: Նախկին նախագահը պահվում է «ԿԳԲ պադվալի» ամենամութ և ամենափոքր խցում, որտեղ կարծես հատուկ տեղադրվել է երկհարկանի մահճակալ՝ 5×3 տարածքն էլ ավելի անհարմար դարձնելու նպատակով։ Չկա աթոռ, սեղան, որտեղ Քոչարյանը կկարողանար տարրական աշխատանքային գործունեություն իրականացնել կամ պարզապես նստել»,– գրում է թերթը:

Ըստ պարբերականի` երբ ՄԻՊ-ն այցելել է, այդ ամենն արձանագրել է, նույնիսկ դիմել է համապատասխան մարմիններին այդ հարցով, սակայն արդեն մեկ ամիս է՝ խնդիրները համառորեն լուծում չեն գտնում:

Թերթի աղբյուրների փոխանցմամբ` տեսակցությունները ևս խիստ սահմանափակ են. փաստաբաններից զատ այդպիսի իրավունք ունեն միայն ընտանիքի անդամները, այն էլ՝ ամսական ընդամենը 2 անգամ: Արգելված են տեսակցություններն իր քաղաքական թիմի անդամների հետ. նույնիսկ ԱԺ պատգամավորները, որոնք պետք է հնարավորություն ունենան տեսակցելու առհասարակ կալանքի տակ պահվող ցանկացած անձի, իրենց փաստացի քաղաքական առաջնորդի հետ ստիպված են շփվել փաստաբանների միջոցով։

Լրատվամիջոցը նշում է` նախագահի շրջապատն այս երևույթները չի կապում միայն Նիկոլ Փաշինյանի հրապարակային հրահանգների հետ, վստահ են, որ գործում է նաև միջամտության այլ՝ հատուկ տեսակ՝ նեղություն տալու ամեն մանրուքում:

«Կարծիք կա, որ այս ամենը կազմակերպվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետի ցուցումներով, որը վերջերս է նշանակվել այդ պաշտոնում, որովհետև Աննա Հակոբյանի վարսավիր ընկերուհու՝ Անուշ Մելքոնյանի ամուսինն է: Խոսքը Ռոբերտ Թամարյանի մասին է, որը 2018-ից հետո թռիչքային կարիերային աճ ունեցավ՝ համակարգի մասնագետից 2025 թվականին դառնալով քրեակատարողականի պետ»,– գրում է թերթը։

Leave a comment