Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում

Թեհրանը մտադիր չէ հանդուրժել իրանական ավիաընկերությունների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով կիրառվող սահմանափակումները, հայտնել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամադ Մոխբերը։

«Տարածաշրջանում թռիչքները կա՛մ բաց են բոլորի, կա՛մ ոչ մեկի համար։ Եթե սահմանափակվի Իրանի՝ թռիչքներ իրականացնելու և օդանավակայանային ծառայություններից օգտվելու հնարավորությունը, ապա տարածաշրջանի ոչ մի երկիր ևս չի ունենա այդ հնարավորությունը»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Մերձավոր Արևելքում օդային տարածքի զանգվածային փակումը կարող է հանգեցնել հազարավոր չվերթերի չեղարկման կամ ժամանակացույցի փոփոխության, տոմսերի գների բարձրացման և Եվրոպայի ու Ասիայի միջև թռիչքների տևողության ավելացման։

Ավելի վաղ Իրաքի և ԱՄԷ-ի օդանավակայաններն ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով դադարեցրել էին ծառայությունների մատուցումն իրանական ավիաընկերություններին։

Leave a comment