Անձնագրերի համաշխարհային վարկանիշային ցանկում Հայաստանի անձնագիրը 199 երկրների շարքում զբաղեցնում է 112-րդ հորիզոնականը՝ ունենալով շարժունակության 80 միավոր։
Հայկական անձնագիր ունեցող քաղաքացիները հնարավորություն ունեն առանց վիզայի մեկնել 33 երկիր, իսկ 43 պետությունում վիզան տրամադրվում է ժամանելուն պես, հայտնում է Panorama.am-ը:
ՀՀ անձնագրով 4 երկիր այցելելու համար պահանջվում է էլեկտրոնային ճանապարհորդական թույլտվություն (ETA), մինչդեռ 114 երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ է նախապես վիզա ստանալ։