Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել ամերիկյան զորքերի կողմից լքված ռազմաբազայի վրա

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Ալ-Թանֆ ռազմաբազայի նկատմամբ։

Այս տեղեկությունը, հղում անելով Al Arabiya-ին, հրապարակել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդվել է, որ ԱՄՆ զինվորականները տարհանել են բազան, որից հետո օբյեկտը անցել է սիրիական բանակի վերահսկողության տակ։

Նախկինում հաղորդվել էր, որ ԱՄՆ զինվորականները լքել են Ալ-Թանֆ բազան և տեղակայվել Հորդանանում, որտեղ նրանք միացել են ISIS-ի դեմ պայքարող կոալիցիային։

Leave a comment