ԿԸՀ–ում կադրային «չիստկաներ» են. «Հրապարակ»

https://arm.sputniknews.ru/20260926/kyhum-kadrajin-chistkaner-en-hraparak-107330311.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/04/104202205_167:0:1500:1000_1920x0_80_0_0_9aea5bd1a79bbb8f868dfc9a4679974e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), վահագն հովակիմյան

հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), վահագն հովակիմյան

Բաժանորդագրվել

Թերթը գրում է, որ աշխատանքից ազատվածները բաժնի պետեր են, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում կադրային «չիստկաներ» են սկսվել։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

«Աշխատանքից ազատվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բաժնի պետեր, որոնք, մեր աղբյուրների փոխանցմամբ, ընդդիմադիր հայացքներ են ունեցել, ու չնայած նրանք հրապարակավ չեն արտահայտել դրանք, բայց հնարավոր չի եղել ընդհանրապես թաքցնել»,– նշում է պարբերականը։

Ըստ թերթի` խոսքը համակարգչային ծառայությունների բաժնի պետ Սվետիկ Գրիգորյանի և ՏՏ և ՏՎ վարչության պետ Ելենա Այվազյանի մասին է։

«Փաստորեն նախկին ՔՊ-ական պատգամավոր և Նիկոլ Փաշինյանի երկարամյա աշխատակից, ներկայում ԿԸՀ խիստ «ապաքաղաքական և չեզոք» պետ Վահագն Հովակիմյանը չի հանդուրժում ոչ մեկին, ով դույզն-ինչ կշեղվի իր «պարտիայի» գծից, և կադրային «չիստկաներ» է անում հունիսի 7-ից հետո»,– գրել է պարբերականը։

Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ ՔՊ-ն խորհրդարանում ստացավ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Leave a comment