«Հայաստանում ռուսական բազայի առկայությունն ուղիղ պայմանավորված է հայ-թուրքական սահմանի բաց կամ փակ լինելով։ Պուտինն իր վերջին հայտարարություններով դա վերահաստատեց»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց արևելագետ, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը՝ անդրադառնալով Գյումրիի 102-րդ ռազմաբազան հանելու մասին Ռուսաստանի և Հայաստանի պաշտոնյաների հայտարարություններին։
Արսեն Խառատյանը գտնում է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունն ապահովում է Ադրբեջանն այն տրամաբանությամբ, որ Թուրքիային թույլ չի տալիս բացել մեր երկրի հետ սահմանը։ Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե եթե Հայաստանն առաջարկի, իրենք դուրս կբերեն ռազմաբազան, նպատակ ունի հայերի մոտ ուժեղացնել Թուրքիայից եկող վտանգը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: