Ռուսաստանը չի վերացնում հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներկրման արգելքը, քանի որ խախտումները վերացվելու վերաբերյալ հաստատում չի ստացվել, հայտնել է «Ռոսսելխոզնադզորը»։
«ՀՀ տեսչական մարմնից ստացվել են միայն երաշխիքներ և միջնորդություններ։ Դա բավարար չէ սահմանափակումները վերացնելու համար: Այս մասին տեղեկությունն ուղարկվել է հայկական կողմին», – ՏԱՍՍ-ին հայտնել են կառույցում։
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից դեռևս մեկ ամիս առաջ հայտարարել էին, որ կառուցողական երկխոսության մեջ են ռուսական կողմի հետ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)