ԱՄՆ-ն առաջարկել է Ուկրաինային և ՌԴ-ին ԱՄԷ-ում եռակողմ հանդիպում անցկացնել․ Զելենսկի

Քաղաքականություն

25.09.2026 | 17:36

Ամերիկյան կողմն Ուկրաինայի և Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափով բանակցություններ է նախաձեռնել և արդեն որոշել է հանդիպման վայրը։ ՌԲԿ Ուկրաինայի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ զրույցում։

ԱՄՆ-ն առաջարկել է նախապատրաստական հանդիպումն անցկացնել տեխնիկական մակարդակով՝ եռակողմ ձևաչափով։

«Ինչ վերաբերում է եռակողմ հանդիպմանը, ամերիկյան կողմն առաջարկել է նախապատրաստել այն և տեխնիկական մակարդակով հանդիպել եռակողմ ձևաչափով։ Ամերիկյան կողմը հանդիպման անցկացման վայր է ընտրել Արաբական Միացյալ Էմիրությունները»,- հայտարարել է նա։

Այժմ Ուկրաինան սպասում է Վաշինգտոնի առաջարկին հանդիպման ամսաթվի վերաբերյալ։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է եռակողմ հանդիպման նախապատրաստումը՝ տեխնիկական ձևաչափով։ Նրա խոսքով՝ բանակցությունները կարող են կայանալ մոտ ապագայում, սակայն առայժմ հստակ մանրամասներ չկան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment