Ռուսաստանը չի շտապի դեսպաններ նշանակել Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում․ հայտարարություններ Մոսկվայից

Թուրքիան իսկապես առաջարկներ է ներկայացրել Սև ծովում անվտանգության վերաբերյալ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Սև ծովի անվտանգության շուրջ քննարկումներ են ընթանում։ Լրագրողները Պեսկովից հետաքրքրվել են՝ արդյոք թուրքական կողմն իրականում առաջարկներ ներկայացրել է այդ առնչությամբ, և արդյոք քննարկվում է հնարավոր հուշագիր։

«Այո, թուրքական կողմն իսկապես առաջարկներ է ներկայացրել։ Այս թեմայով որպես այդպիսին էական բանակցություններ չեն ընթանում։ Գիտեք, որ ուկրաինական կողմը սկսել է հարվածներ հասցնել մեր առևտրային նավերին և լցանավերին, ինչպես նաև օտարերկրյա դրոշների ներքո նավարկող առևտրային նավերին ու լցանավերին, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ կապ ունեցողներին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

– Կրեմլը ուշադրությամբ հետևում է, թե որ երկրներն են Կիեւին փոխանցում սպառազինության արտադրության արտոնագրեր;

– Միջազգային շուկաներին մատակարարումներ իրականացնելու համար անհրաժեշտ է վերացնել ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ սահմանված պատժամիջոցները;

– Ռուսաստանը չի բացառում Պուտինի և Վուչիչի միջև շփումները գազի մատակարարումների վերաբերյալ;

– Հարաբերությունների ներկայիս վիճակը հաշվի առնելով՝ Ռուսաստանը չի շտապի դեսպաններ նշանակել Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում։

Leave a comment