Oլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում



Տեսանյութեր





 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հյուրընկալել է օլիմպիական չեմպիոնի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների։

 Աշխարհահռչակ մարզիկները Քաջարան էին եկել համայնքապետ Մանվել Փարամազյանի հրավերով՝ մասնակցելու Մանվել Փարամազյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարին։

 Այցի ընթացքում մարզիկները շրջել են ԶՊՄԿ-ի արտադրական տարածքներում, ծանոթացել ընկերության գործունեությանը և հանքարդյունաբերական տեխնիկային։

 Հյուրերին տպավորել են ոչ միայն ընկերության արտադրական մասշտաբները, այլև ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ։

 Մարզիկներին և համայնքապետ Մանվել Փարամազյանին ուղեկցել են գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Ստեփանյանը և արտադրության գծով տնօրեն Ալեքսանդր Ալավերդյանը։




Leave a comment