https://arm.sputniknews.ru/20260925/tsarukjani-kendaninerin-uzum-en-evs-2-angam-qnecnel-tvonvojann-ahazangum-e-107306788.html
Ծառուկյանի կենդանիներին ուզում են ևս 2 անգամ քնեցնել․ Տոնոյանն ահազանգում է
Ծառուկյանի կենդանիներին ուզում են ևս 2 անգամ քնեցնել․ Տոնոյանն ահազանգում է
Sputnik Արմենիա
Իվետա Տոնոյանը դիմեց համապատասխան կառույցներին, բնապահպաններին, կենդանասերներին՝ այս հարցն ուշադրության կենտրոնում պահելու համար։ 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T16:51+0400
2026-09-25T16:51+0400
2026-09-25T16:51+0400
գագիկ ծառուկյան
իվետա տոնոյան
առյուծ
կենդանի
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/06/104285383_0:214:974:762_1920x0_80_0_0_76c82fd26eeb0ff61c4419648969989c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիներին կարող են ևս 2 անգամ քնեցնել։ Այս մասին «Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային խորհրդի» անդամների ասուլիսի ժամանակ ասաց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։Հուլիսի 6-ին ՔԿ-ն հայտնեց, որ Ծառուկյանի առանձնատան տարածքում կատարած խուզարկություններից հետո Երևանի կենդանաբանական այգի է տեղափոխել 3 առյուծ և 1 վագր։ Մինչդեռ Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը հայտնել էր, որ այգի է տեղափոխվել 3 առյուծ և 4 վագր։ Հուլիսի 7-ին հայտնի դարձավ, որ առյուծներից մեկը սատկել է, իսկ մյուս կենդանիները գտնվում են կարանտինային գոտում։ ՔԿ-ն էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները քննության առարկա է են դարձնելու այն նույն քրեական վարույթով, որով կենդանիներն իրեղեն ապացույց են ճանաչվել։Նա դիմեց համապատասխան կառույցներին, բնապահպաններին, կենդանասերներին՝ այս հարցն ուշադրության կենտրոնում պահելու համար։ Վստահեցրեց՝ իրենց փաստաբաններն էլ այս հարցով զբաղվելու են։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։Սեպտեմբերի 23–ին ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից հայտնեցին, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական նոր վարույթներ են նախաձեռնվել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/06/104285383_0:123:974:854_1920x0_80_0_0_c9862a82df75da39089e91d306c495b9.jpg.webp
գագիկ ծառուկյան, իվետա տոնոյան, առյուծ, կենդանի, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
գագիկ ծառուկյան, իվետա տոնոյան, առյուծ, կենդանի, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
Իվետա Տոնոյանը դիմեց համապատասխան կառույցներին, բնապահպաններին, կենդանասերներին՝ այս հարցն ուշադրության կենտրոնում պահելու համար։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիներին կարող են ևս 2 անգամ քնեցնել։ Այս մասին «Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային խորհրդի» անդամների ասուլիսի ժամանակ ասաց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Նախօրեին կենդանաբանական այգու խորհրդի նիստում քննարկվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիներին ևս մեկ անգամ քնեցնելու հարց։ Մասնագետներն ահազանգում են, որ ի հայտ են եկել առողջական խնդիրներ կենդանիների մոտ, ու այդ պայմաններում դրանք 2 անգամ պետք է քնեցվեն, որպեսզի ձմեռվա պահպանության վայր տեղափոխեն, ինչպես նաև վանդակները փոխվեն։ Մեկ տարում կենդանուն մի քանի անգամ քնեցնելը կարող է մի շարք հետևանքներ ունենալ»,- նշեց Տոնոյանը։
Նա դիմեց համապատասխան կառույցներին, բնապահպաններին, կենդանասերներին՝ այս հարցն ուշադրության կենտրոնում պահելու համար։ Վստահեցրեց՝ իրենց փաստաբաններն էլ այս հարցով զբաղվելու են։