Առուշանյան․ Եթե չկիսեի Փաշինյանի վարած քաղաքականությունը, հետը կոալիցիա չէինք կազմի

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրակարգին միանալու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ հարցին։

«Եթե չկիսեի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, կոալիցիա չէինք կազմի»,- ասել է Առուշանյանը, հայտնում է Aysor.am-ը:

Հոկտեմբերի 25-ին նախատեսված Գորիս համայնքի՝ համամասնական ընտրակարգով ընտրություններին ՔՊ-ի թեկնածուն դարձել է նախկինում ընդդիմադիր դիրքերից հանդես եկած Առուշ Առուշանյանը։ Նա իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրություններին մասնակցելու է ՔՊ-ի հետ ձևավորված «Համերաշխություն» դաշինքի կազմում։

Առուշանյանը հրաժարվել է լրագրողների մյուս հարցերին պատասխանել։

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ավելի վաղ հանդես է եկել ընդդիմադիր հայտարարություններով։ Մասնավորապես՝ Արցախի կորստի համար նա մեղադրել էր Նիկոլ Փաշինյանին։

Leave a comment