ԱԺ նախագահը և դեսպանը քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև հարաբերությունների զարգացման հարցեր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցերը։

Կողմերը կարևորել են երկու երկրների միջև խորհրդարանական համագործակցության ընդլայնումը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային մի շարք հարցերի։

Leave a comment