Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար

Bitget կրիպտոարժույթի բորսան ենթարկվել է հաքերային հարձակման, ինչի հետևանքով ցանցահենները հարթակի «թեժ դրամապանակներից» (hot wallets) դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար, հայտնել է Bitget-ի գլխավոր գործադիր տնօրեն Գրեյսի Չենը։

Bitget-ի անվտանգության համակարգերը հայտնաբերել են միջոցների չարտոնված փոխանցումներ սահմանափակ թվով «թեժ դրամապանակներից»։ Տուժած միջոցների ծավալը կազմել է մոտավորապես 351,6 միլիոն դոլար։

Գրեյսի Չենի խոսքով՝ բորսայի անվտանգության թիմը գործի է դրել արձագանքման արտակարգ ընթացակարգերը։ Միջադեպից հետո անվտանգության ստուգումներ իրականացնելու նպատակով միջոցների դուրսբերումը ժամանակավորապես կասեցվել է։

Ընկերությունը խոստացել է փոխհատուցել օգտատերերի հնարավոր կորուստները՝ օգտագործելով 464 միլիոն դոլարից ավելի ծավալ ունեցող հատուկ հիմնադրամը։ Bitget-ը հավելել է, որ «սառը դրամապանակները» (cold wallets) և բորսայի ակտիվների մեծ մասը հարձակման հետևանքով չեն տուժել և մնում են անվտանգ։

Leave a comment