Երուսաղեմում ծայրահեղականները հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա

Բաժանորդագրվել

Ծայրահեղականները պղպեղային գազասրվակով ցողել են տղայի դեմքին։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ Իսրայելցի հրեա ծայրահեղականները հարձակվել են 9-ամյա հայ տղայի՝ Ուիլյամի վրա, վախեցրել նրան։ Այս մասին X-ի իր էջում հայտնում է Իսրայելում բնակվող հայ լրագրող Գեղամ Բալյանը։

Դեպքը տեղի է ունեցել Երուսաղեմում Յոմ Կիպուրի օրը (հուդայականության ամենասուրբ և կարևոր տոնն է, որը հայտնի է նաև «Քավության օր» կամ «Ապաշխարության օր» անվամբ` խմբ․)։

Տղան հեծանիվով գնալիս ականջակալներով երաժշտություն է լսել։ Ծայրահեղականները մոտեցել են նրան, սպառնալից կարգադրել հանել ականջակալները։ Երբ նրանք լսել են, որ տղան անգլերեն է խոսում, մեկն ասել է․ «Ոչ մի անգլերեն, հրեաներ են այստեղ»։

Դրանից հետո պղպեղային գազասրվակը փչել են նրա երեսին։

Բալյանը տեսանյութ է հրապարակել, որում լսվում է, թե ինչպես է տղայի մայրիկը փորձում հանգստացնել նրան՝ վստահեցնելով, որ քույրիկի՝ Արևի հետ ամեն ինչ կարգին է։

Leave a comment