Հայաստանի հավաքականը մեկնարկում է Ազգերի լիգայում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 25-ին կմեկնարկի Ազգերի լիգայի 2026-27 մրցաշրջանում:

C Լիգայի երկրորդ խմբի մեկնարկային խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կմրցի Լատվիայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ու կմեկնարկի 20:00-ին: C2 խմբում ընդգրկված են նաև Չեռնոգորիայի ու Կիպրոսի հավաքականները:

Առաջիկա 11 օրերին Հայաստանի հավաքականը կանցկացնի չորս հանդիպում՝ երկուական տնային ու արտագնա:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկն Ազգերի լիգայում

25․09․26 – Հայաստան – Լատվիա, ժամը՝ 20։00

28.09․26 – Հայաստան – Չեռնոգորիա, ժամը՝ 20։00

02․10․26 – Կիպրոս – Հայաստան, ժամը՝ 22։45

05․10․26 – Չեռնոգորիա – Հայաստան, ժամը՝ 22։45

12․11․26 – Հայաստան – Կիպրոս, ժամը՝ 20։00

15․11․26 – Լատվիա – Հայաստան, ժամը՝ 18։00

Leave a comment