ՌԴ–ում 2 մարդ զոհվել է, 13–ը՝ վիրավորվել. ԱԹՍ–ների զանգվածային հարձակման մասին

https://arm.sputniknews.ru/20260925/rdum-2-mard-zvohvel-e-13y-viravvorvel-atsneri-zangvatsajin-hardzakman-masin-107283712.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/01/98293721_0:252:724:795_1920x0_80_0_0_53134ba424ff3c355d343ec795d7225d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա

ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա

Բաժանորդագրվել

Առավոտյան հայտնի է դարձել, որ Բելգորոդի, Ուլյանովսկի, Պերմի և Վորոնեժի մարզերում հարձակումների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի մի քանի տարածաշրջաններ այս գիշեր անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման են ենթարկվել։

Բելգորոդի մարզում խաղաղ բնակիչ է զոհվել, Ուլյանովսկում և Վորոնեժում կան տուժածներ: Մի շարք շրջաններում արդյունաբերական և քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել։

Առավել լուրջ հետևանքներ են գրանցվել Ուլյանովսկում։ Մարզպետ Ալեքսեյ Ռուսսկիխի տվյալներով՝ հարձակման հետևանքով տուժել է ութ մարդ՝ յոթ մեծահասակ և մեկ երեխա։

Հարձակման պատճառով Ուլյանովսկի մարզային իշխանությունները սեպտեմբերի 25-ին չեղարկել են դպրոցների և քոլեջների դասերը։ Մանկապարտեզները շարունակում են աշխատանքները:

Վորոնեժում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժել են երկու կին և երկու տղամարդ: Կանանց հոսպիտալացրել են, տղամարդկանց տեղում բուժօգնություն են ցուցաբերել։ Մարզպետ Ալեքսանդր Գուսևի տվյալներով՝ մարզում գիշերվա ընթացքում ոչնչացվել է 88 անօդաչու թռչող սարք: Մարզկենտրոնում վնասվել են բնակելի և ոչ բնակելի շենքեր։

Բելգորոդի մարզում զոհվել է մեկ մարդ, ևս մեկը վիրավորվել է: Մարզային իշխանությունների տվյալներով՝ Վոլոկոնովկայի շրջանում անօդաչու սարքը հարձակվել է բեռնատարի վրա։ Մեքենայի ուղևոր տղամարդկանցից մեկը տեղում մահացել է, մյուսին տեղափոխել են հիվանդանոց։

Հարձակման է ենթարկվել նաև Պերմի երկրամասը։ Մարզպետ Դմիտրի Մախոնինը հայտնել է արդյունաբերական օբյեկտին հարվածելու, ինչպես նաև զոհված խաղաղ բնակչի մասին: Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։

Տարածաշրջանում ոչնչացվել է 39 անօդաչու թռչող սարք, վերացվում են արդյունաբերական օբյեկտի վրա հարձակման հետևանքները։

Մոսկվայի ուղղությամբ ևս ԱԹՍ-ներով հարձակվելու փորձ է ձեռնարկվել։ Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տվյալներով՝ գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը ոչնչացրել են մայրաքաղաքի ուղղությամբ թռչող դրոնները։ Առավոտյան հաղորդվել է առնվազն 17 խոցված ԱԹՍ-ի մասին։ Բեկորների անկման վայրում աշխատում էին արտակարգ ծառայությունները։

ԱԹՍ-ի սպառնալիքի ֆոնին օդանավերի ընդունման և ուղարկման սահմանափակումներ են մտցվել ՌԴ միանգամից մի շարք օդանավակայաններում, այդ թվում՝ Մոսկվայի Վնուկովոյի և Դոմոդեդովոյի, Կազանի, Ուլյանովսկի, Չեբոքսարիի, Սարատովի և այլ քաղաքների:

Անօդաչուների վտանգի ռեժիմ է մտցվել նաև Թաթարստանում։ Հարձակման սպառնալիք է հայտարարվել Կազանում, Զելենոդոլսկում, Նիժնեկամսկում, Ելաբուգայում, Նաբերեժնիե Չելնիում և Զաինսկում։

Հարձակումների հետևանքների մասին տվյալները շարունակում են ճշտվել։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment