Սոչիի ափերի մոտ 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Սոչիի ափերի մոտ 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Սոչի քաղաքի ափերի մոտ՝ Սև ծովի ջրերում, ուրբաթ առավոտյան երկրաշարժ է գրանցվել։

ՌԴ Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ գլխավոր վարչությունից հայտնել են, որ սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Սոչիի Կենտրոնական շրջանի ափից 21 կմ հեռավորության վրա։

Երկրաշարժի ինտենսիվությունը կազմել է 4,5-5 բալ, իսկ մագնիտուդը՝ 4,2՝ Ռիխտերի սանդղակով։

Գերատեսչությունից հայտնել են, որ երկրաշարժի հետևանքով բնակչությունից որևէ ահազանգ կամ դիմում չի ստացվել։

Leave a comment