ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի նախկին պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
3 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 25-ին, ադրբեջանական օկուպացիայի օրերին, ՊԲ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 218 մարդ զոհվեց, 120 մարդ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացավ։ Մինչև այժմ 21 մարդու ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։
Այս պայթյունի վերաբերյալ 3 տարի է՝ քննություն է ընթանում, մարդիկ են հարցաքննվում, սակայն այս ամենի օբյեկտիվ պատճառների մասին վերջնական որևէ տեղեկատվություն և որոշում չկա։
Թեպետ սա իր թելերով ուղիղ առնչություն ուներ պատերազմի ու դրա բերած ծայրահեղ լարված իրադրության հետ, իսկ դրա զոհերի մեծ մասը պատերազմի մասնակիցներ էին, սակայն մինչև այժմ նրանց կարգավիճակը հստակեցված չէ, ըստ այդմ՝ զոհերի ընտանիքները համապատասխան հիմնադրամից ո՛չ փոխհատուցում են ստացել, ո՛չ էլ ընթացիկ վճարներ։
300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: