Պարոնյան-Պռոշյան հատվածում փոխարինվում է ջրատարը, նոր ոռոգման համակարգ է կառուցվում

Պարոնյան-Պռոշյան փողոցներում, ինչպես նաև Կոնդ և Կոզերն թաղամասերում «Ջրային Կոմիտեի» ծրագրերով իրականացվել են ջրատարի փոխարինման, խմելու ջրի բարելավման և ներտնային ցանցի միացման աշխատանքներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Միաժամանակ Երևանի քաղաքապետարանի ծրագրով նշված փողոցներում կառուցվում է ոռոգման նոր համակարգ։

Հաշվի առնելով իրականացվող ծրագրերի ընթացքի և որակի վերաբերյալ քաղաքացիների դժգոհությունները, ինչպես նաև այդ հատվածներում բնականոն երթևեկության համար առաջացած խնդիրները՝ պատասխանատուների հետ տեղում քննարկվել են աշխատանքների ընթացքն ու ժամկետները։

Հանձնարարվել է որակի նկատմամբ մշտական հսկողություն սահմանել և աշխատանքներն ավարտել հնարավորինս սեղմ ժամկետում։

Leave a comment