Պեսկովը հայտնել է, թե երբ որոշում կկայացվի Պուտինի՝ G20-ին մեկնելու հարցի վերաբերյալ

Քաղաքականություն

24.09.2026 | 16:13

Ռուսաստանը կմասնակցի Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի միջոցառումներին, սակայն նախագահ Վլադիմիր Պուտինին մասնակցելու հրավերին պատասխանելու վերաբերյալ որոշումը կընդունվի ավելի ուշ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այն կուսումնասիրվի, և դրանից հետո կընդունվի համապատասխան որոշում։ Ամեն դեպքում, Ռուսաստանը մտադիր է շարունակել իր մասնակցությունը «Մեծ քսանյակի» աշխատանքներին և դրա շրջանակում անցկացվող բոլոր համաժողովներին»,- հավելել է նա։

Բացի այդ, Պեսկովը նշել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ G20-ի գագաթնաժողովի միջոցառումների շրջանակում հնարավոր հանդիպման մասին խոսելը վաղաժամ է։

«Դեռևս վաղ է այդ մասին խոսելը, որոշում չի ընդունվել։ Մենք իսկապես երախտագիտությամբ ենք ընդունում այս սիրալիր հրավերը, գնահատում ենք, և այն կմշակվի, ապա կհամաձայնեցվի, դրանից հետո կընդունվի համապատասխան որոշում»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել են մասնակցել G20-ի գագաթնաժողովին, որը դեկտեմբերի 14-15-ին կանցկացվի Մայամիում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment