https://arm.sputniknews.ru/20260924/erekhan-24-tarekan-e-kharberdi-mankatany-katarvats-brnutjuny-urtshacvats-e-nerkajacvum-107252208.html
«Երեխան» 24 տարեկան է. Խարբերդի մանկատանը կատարված բռնությունը ուռճացվա՞ծ է ներկայացվում
«Երեխան» 24 տարեկան է. Խարբերդի մանկատանը կատարված բռնությունը ուռճացվա՞ծ է ներկայացվում
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի հավաստի տեղեկություններով` այն պնդումները, թե նախկին դայակը փայտով բռնություն է գործադրել մանկատան սանի նկատմամբ, չեն համապատասխանում… 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T15:08+0400
2026-09-24T15:08+0400
2026-09-24T15:08+0400
հայաստան
խարբերդ
մանկատուն
երեխա
դայակ
ծեծ
հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/05/08/27469227_0:19:1600:919_1920x0_80_0_0_1c18a90eacbcecc976cfa56ad74f88a3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում գրեթե մեկ ամիս առաջ տեղի ունեցած բռնության միջադեպը հանրությանը ուռճացված է ներկայացվում։Օրեր առաջ լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, որ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխային: Նշվում էր, որ դայակ Վարդ Աղախանյանը հարվածներ է հասցրել երեխային, նա ընկել է հատակին, դայակը շարունակել է փայտով հարվածել նրա մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ ողնաշարի շրջանում։ Դեպքը նկատել և իրավապահներին անմիջապես հաղորդում է ներկայացրել Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրինությունը։Համագյուղացիները նախկին դայակին, որը գրեթե 30 տարի աշխատել է մանկատանը, բնութագրում են որպես ազնիվ և հավասարակշռված անձնավորություն։ Իսկ թե դեպքը ինչու է հենց այդ լույսի ներքո ներկայացվում, համագյուղացիները չեն հասկանում։Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից դեպքի վերաբերյալ մանրամասներ չհայտնեցին, բայց չհերքեցին, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը ուռճացված է։Նախարարության մամուլի խոսնակ Նվեր Կիրակոսյանն ընդգծեց, որ ուռճացնողն իրենք չեն, քանի որ իրենց պարզաբանման մեջ չի եղել ոչ «դաժան ծեծ», ոչ «փայտով ծեծ» արտահայտությունները։ Սակայն Կիրակոսյանը ընդգծեց, որ բռնության դեպք եղել է, քանի որ, օրինակ, ապտակն էլ է բռնության դեպք համարվում։Նշենք, որ դայակն ազատվել է աշխատանքից և այժմ երկամսյա տնային կալանքի տակ է։
խարբերդ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/05/08/27469227_124:0:1547:1067_1920x0_80_0_0_2bfa55ecf559b94e74d2336a5eaae569.jpg.webp
հայաստան, խարբերդ, մանկատուն, երեխա, դայակ, ծեծ, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
հայաստան, խարբերդ, մանկատուն, երեխա, դայակ, ծեծ, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Sputnik Արմենիայի հավաստի տեղեկություններով` այն պնդումները, թե նախկին դայակը փայտով բռնություն է գործադրել մանկատան սանի նկատմամբ, չեն համապատասխանում իրականությանը։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում գրեթե մեկ ամիս առաջ տեղի ունեցած բռնության միջադեպը հանրությանը ուռճացված է ներկայացվում։
Օրեր առաջ լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, որ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխային: Նշվում էր, որ դայակ Վարդ Աղախանյանը հարվածներ է հասցրել երեխային, նա ընկել է հատակին, դայակը շարունակել է փայտով հարվածել նրա մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ ողնաշարի շրջանում։ Դեպքը նկատել և իրավապահներին անմիջապես հաղորդում է ներկայացրել Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրինությունը։
Sputnik Արմենիայի հավաստի տեղեկություններով` նշված «երեխան» 24 տարեկան է, իսկ տեղեկությունները, թե դայակը փայտով բռնություն է գործադրել, չեն համապատասխանում իրականությանը։
Համագյուղացիները նախկին դայակին, որը գրեթե 30 տարի աշխատել է մանկատանը, բնութագրում են որպես ազնիվ և հավասարակշռված անձնավորություն։ Իսկ թե դեպքը ինչու է հենց այդ լույսի ներքո ներկայացվում, համագյուղացիները չեն հասկանում։
Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից դեպքի վերաբերյալ մանրամասներ չհայտնեցին, բայց չհերքեցին, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը ուռճացված է։
Նախարարության մամուլի խոսնակ Նվեր Կիրակոսյանն ընդգծեց, որ ուռճացնողն իրենք չեն, քանի որ իրենց պարզաբանման մեջ չի եղել ոչ «դաժան ծեծ», ոչ «փայտով ծեծ» արտահայտությունները։ Սակայն Կիրակոսյանը ընդգծեց, որ բռնության դեպք եղել է, քանի որ, օրինակ, ապտակն էլ է բռնության դեպք համարվում։
«Բռնության ցանկացած դրսևորում կարմիր գիծ է նախարարության համար և բռնություն գործադրած ցանկացած անձի արարքին պետք է տրվի քրեաիրավական գնահատական։ Իսկ թե մանկատանը ինչ տեսակ բռնություն է եղել, թող պարզեն իրավապահները»,–ասաց նա։
Նշենք, որ դայակն ազատվել է աշխատանքից և այժմ երկամսյա տնային կալանքի տակ է։