Իսրայելի՝ ԱՄՆ-ում դեսպան Եխիել Լայթերի որդին՝ Ներիա Լայթերը, ծանր վիրավորվել է Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բանակի անցակետի վրա հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել է «The Jerusalem Post»-ը։
ԱՄՆ քաղաքացիություն ունեցող Ներիա Լայթերն Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) պահեստազորային է։ Միջադեպը տեղի է ունեցել Իսրայելի Մոդիին քաղաքի մոտ անցակետում։ Մեքենան բախվել է անցակետին՝ ծանր վիրավորում պատճառելով այնտեղ ծառայություն իրականացնող Լայթերին։ Նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երուսաղեմի հիվանդանոց։ Նա անզգայացման տակ է։
Անցակետին բախված վարորդը սպանվել է դեպքի վայրում։ Հարձակվողը 29-ամյա Մահմուդ Մուհամեդ Սուլեյմանն է եղել մերձակա պաղեստինյան Բեյթ Ուր ալ-Թահթա գյուղից։
Դեսպանի մյուս որդին՝ Մոշե Եդիդյան, զոհվել էր 2023 թվականին Գազայի հատվածում մղվող մարտական գործողությունների ընթացքում։ Նա վաշտի հրամանատար էր եղել և ունեցել էր մայորի կոչում։